ԱՄՆ Պետդեպը՝ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու Նուլանդի կոչի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ Պետդեպը՝ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու Նուլանդի կոչի մասին

ԱՄՆ Պետդեպը՝ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու Նուլանդի կոչի մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին փետրվարի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է ադրբեջանցի դիվերսանտներին Բաքվին հանձնելու վերաբերյալ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մասին հարցին։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը՝ պետքարտուղարության պաշտոնական կայքէջին հղումով։

 

Լրագրողներից մեկը հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն համաձայնել տարածաշրջան կատարած այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հայտարարությանը, թե Հայաստանը, որպես մարդասիրական ժեստ, պետք է Բաքվին վերադարձնի ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուիևին, որոնք դատապարտվել էին անչափահասի սպանության համար:

 

Երևանում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն, անդրադառնալով Բաքվում իր հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտները պետք է հանձնվեն Ադրբեջանին, հայտարարել էր, որ «նրանց գործածը, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց կոչ ենք անում պատկան մարմիներին կատարել մարդասիրական ժեստ»:

 

Հարցին, թե Միացյալ Նահանգներն ինչ է ակնկալում մարդասիրաիական այդ քայլից և արդարացված կլինի արդյոք դա, Փսակին ասել է. «Դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով մենք նախկինում ևս կողմ ենք արտահայտվել երկու բանտարկյալին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն։ Նուլանդը ևս կոչ է արել համապատասխան իշխանություններին վերադարձնել բանտարկյալներին։ Անցյալում կողմերը հինականում ունեցել են բանտարկյալներին որպես մարդասիրական ժեստ վերադարձնելու պրակտիկա, և ինչպես ցույց է տվել փորձը, նման քայլերը թուլացնում են լարվածությունն ու կողմերի միջև վստահություն ստեղծում։ Սա այն է, ինչի մասին խոսել է Վիկտորիա Նուլանդը»։

 

Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել էր ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի կոչին՝ որպես «մարդասիրական քայլ» բաց թողնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը նախ հիշեցրել է,  որ իրենց իրավունքից օգտվելով, Ասկերովի ու Գուլիևի պաշտպանները բողոքարկել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որը փետրվարի 26-ից կսկսի հայցերի ուսումնասիրությունը:

 

«ԼՂՀ-ում, ինչպես և ցանկացած այլ իրավական պետությունում, իշխանության ճյուղերի միջև առկա է հստակ տարանջատում: Դատական իշխանությունը ինքնուրույն է և գործում է օրենսդրականից ու գործադիրից անկախ: Դատարանի որոշումները պետք է հարգվեն և պահպանվեն բոլորի կողմից, ինչպես որ դա ընդունված է ամբողջ զարգացած աշխարհում»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

 

1