Հռոմի Պապը եկեղեցու բարձր կոչում է շնորհել Գրիգոր Նարեկացուն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հռոմի Պապը եկեղեցու բարձր կոչում է շնորհել Գրիգոր Նարեկացուն

Հռոմի Պապը եկեղեցու բարձր կոչում է շնորհել Գրիգոր Նարեկացուն

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ, 10-րդ դարի հայ մտածող և բանաստեղծ սուրբ Գրիգոր Նարեկցուն պարգևատրել է եկեղեցու ուսուցիչ կոչմամբ:

 

Երկուշաբթի օրը Վատիկանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոսը եկեղեցու ամենաբարձր պարգևներից մեկը որոշել է շնորհել Վատիկանի սրբացման գրասենյակի կայացրած որոշումից հետո:

 

Եկեղեցու ուսուցիչ կոչումը շնորհվում է այն մարդկանց, որոնց աշխատությունները մեծապես ծառայել են համաշխարհային եկեղեցուն: Միայն 35 մարդ է արժանացել այդ կոչմանը՝ ներառյալ սուրբ Ավգուստինը, սուրբ Ֆրանցիսկոս դե Սալը և սուրբ Թերեզա Ավիլացին:

 

Պարգևատրումից մի քանի շաբաթ առաջ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի բազիլիկայում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված պատարագ էր մատուցել:

 

Ֆրանցիսկոսը թուրքերին զայրացրել էր, երբ 2013թ-ին իրեն այցելած հայ քրիստոնյաների պատվիրակությանը հայտնել էր, որ հայերի ջարդերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:

 

 

1