Հանդիպում Հայոց ցեղասպանության թեմայով գրքի հեղինակի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հանդիպում Հայոց ցեղասպանության թեմայով գրքի հեղինակի հետ

Հանդիպում Հայոց ցեղասպանության թեմայով գրքի հեղինակի հետ

Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում մարտի 10-ին   Հայոց ցեղասպանության թեմայով երեկույթ կկազմակերպվի՝  «Ինչպես ջուրը քարի վրա» վեպի հեղինակ Դանա Ուլրաթի մասնակցությամբ:

 

Ըստ «Asbarez» պարբերականի` միջոցառումը կազմակերպվում է Ցեղասպանության թեմայով ուսուցման ծրագրի (GenEd) եւ կալիֆորնիական Բերքլիի համալսարանի Հայկական հետազոտությունների ծրագրի կողմից:

 

Վեպը պատմում է 14-ամյա երկվորյակներ Շահենի եւ Սոսիի մասին, ովքեր լեռներն են փախչում, երբ օսմանյան փաշաները սկսում են իրագործել հայերի կոտորածի իրենց ծրագրերը: Երկվորյակ որբերը եւ նրանց կրտսեր քույրը ցերեկը թաքնվում են, իսկ գիշերը կտրում-անցնում լեռնային կիրճերն ու արյունից կարմիր դարձած գետերը:

 

 

1