ԼՂՀ նախագահը ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ նախագահը ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին

ԼՂՀ նախագահը ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին:

 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքն այս ուղղությամբ` նշելով, որ այս կառույցի հետ համակարգված աշխատանքն արդեն իսկ բերել է տեսանելի արդյունքների:

            

1