Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Փետրվարի 23-ի՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր շնորհավորական ուղերձն է հղել արցախահայությանը:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

 Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

 

Ձեզնից յուրաքանչյուրը` հողի մշակ թե բանվոր, շինարար թե ուսուցիչ, բժիշկ թե գիտաշխատող, հայրենիքի պաշտպան է, նույնիսկ այն փոքրիկ մանուկը, որ այսօր ծնվել է մեր այս հինավուրց հողի վրա եւ վաղը պետք է հասակ առնի ու տեր կանգնի իր երկրին:

 

Ես առանձնակի ջերմությամբ եմ ուզում շնորհավորել այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ամուր ու անսասան են պահում հարազատ Արցախի սահմանները` չխնայելով նույնիսկ սեփական կյանքը: Աչքի առաջ ունենալով հերոս պապերի ու հայրերի օրինակը եւ շարունակելով նրանց սուրբ գործը` նրանք արդեն հիմա իրենց քաջագործությամբ ու սխրանքով գրում եմ մեր նորօրյա պատմության հաղթական էջերը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

 

Թանկագի՛ն արցախցիներ,

 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին:

 

 

 

 

 

1