Տեղի է ունեցել ‹‹Մշակութային խաչմերուկ›› մրցույթի մրցանակաբաշխությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Տեղի է ունեցել ‹‹Մշակութային խաչմերուկ›› մրցույթի մրցանակաբաշխությունը

Տեղի է ունեցել ‹‹Մշակութային խաչմերուկ›› մրցույթի մրցանակաբաշխությունը

Փետրվարի 17-ին  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Մշակութային խաչմերուկ» մրցույթի մրցանակաբաշխությունը։Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը,  «Մշակութային խաչմերուկ»-ի մրցութային հանձնախմբի նախագահ, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, համայնքների ներկայացուցիչներ։

 

Միջոցառմանը մասնակցում էին 21 համայնքներ Արցախի տարբեր շրջաններից: Ներկայացվել են  ձեռքի աշխատանքներ և լուսանկարներ, ինչպես նաև՝«Արցախյան բառ ու բան» և «Բեմադրություն» անվանակարգերի լավագույն համարները:

 

 Լավագույնն է ճանաչվել Նորագյուղի գյուղական համայնքը՝ տարբեր անվանակարգերում վաստակելով 183 միավոր։ 

 

Լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Շուշին՝ վաստակելով 437 միավոր։

 

Հաղթող ճանաչված համայնքները պարգևատրվել են 500 հազարական դրամով,  ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների կողմից սահմանած մրցանակներով։

 

 

 

 

1