Ցեղասպանությունը վերապրածների ժառանգը Թուրքիան կներկայացնի Վենետիկի բիենալեին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Ցեղասպանությունը վերապրածների ժառանգը Թուրքիան կներկայացնի Վենետիկի բիենալեին

Ցեղասպանությունը վերապրածների ժառանգը Թուրքիան կներկայացնի Վենետիկի բիենալեին

Վենետիկի բիենալեին Թուրքիայի տաղավարը ներկայացնելու է Սարգիս Զաբունյանը, ով համոզված է՝ 2015-ին թուրքական տաղավարի բացումն ու իր հրավիրված լինելը պատմական քայլ է, որը ցանկանում է դրականորեն օգտագործել: Тert.am հաղորդմամբ, Զաբունյանը զրուցել է թուրքական Radikal պարբերականի գալիք բիենալեի մասին:

 

«Վենետիկի բիենալեին Թուրքիայի տաղավարում Սարգիսի ցուցահանդեսն է բացվելու: Սարգիսը Թուրքիայում մեծացած ժամանակակից ամենաակնառու արվեստագետներից է. գուցե ամենալավը, հետևաբար` բնական է, որ տաղավարի բացումը նա է անելու: Մյուս կողմից էլ 1915-ի դեպքերի հարյուրամյակի կապակցությամբ Ցեղասպանության հարցի քննարկումներն օրակարգում են լինելու: Այդ առումով Սարգիսին հրավիրելը խորհրդանշական է: Իսկ Սարգիսն ի՞նչ ցուցահանդես է պատրաստելու, ի՞նչ է մտածում այդ քննարկումների վերաբերյալ»,- գրում է պարբերականը:

 

Նա նշել է, որ իրեն հրավիրելու վերաբերյալ խոսակցություն եղել է դեռևս 2006-ին. հարցրել են. «Եթե Թուրքիան ձեզ հրավիրի, կհամաձայնե՞ք ներկայացնել Թուրքիայի տաղավարը»:

 

«Ես պատասխանեցի. հրավիրե՛ք և այդ ժամանակ կտամ պատասխանը: 9 տարի սպասեցինք…»,-ասել է Սարգիսը:

 

Նա պատահականություն չի համարում այն, որ իրեն հենց այս տարի՝ 100-ամյակին են հրավիրել:

 

Անդրադառնալով 1915-ին` Սարգիսը նշել է, որ իր ծնողները Ցեղասպանությունը վերապրածներ են եղել: «Հայրս լռում էր այդ հարցի շուրջ. ապրեց այնպես, կարծես լեզու չունի: Իր մոր մասին ոչինչ չխոսեց, անգամ անունը չտալով մահացավ: Մայրս էլ, հայրս էլ 1915-ը, աքսորը վերապրել են: Հայրերին տարել են, ամեն ինչ ավարտվել է: Բայց մայրս խոսում էր»,- ասել է նա:

 

Ի դեպ, ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Սարգիս Զաբունյանը Վենետիկի բիենալեին ներկայացնելու է թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի տաղավարները՝ այդ կերպ մշակութային կամուրջ ստեղծելով երկու երկրների միջև:

 

 

1