Շրջանների արվեստի դպրոցների սաները հանդես եկան Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շրջանների արվեստի դպրոցների սաները հանդես եկան Ստեփանակերտում

Շրջանների արվեստի դպրոցների սաները հանդես եկան Ստեփանակերտում

Փետրվարի 10-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացավ Մարտունու, Ճարտարի եւ Տողի արվեստի դպրոցների համատեղ համերգ: Համերգը նախաձեռնել էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը:

 

Արվեստի դպրոցների սաները հանդես եկան ազգագրական երգ ու պարով, դաշնամուրի, շվիի, դհոլի, քամանչայի, դուդուկի, քանոնի, թառի կատարումներով:

 

Համերգին հանդես եկավ նաեւ  Ստեփանակերտի Սայաթ- Նովայի անվան երաժշտական քոլեջի ժողգործիքների համույթը:

 

 ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարության ժամանակակից արվեստի եւ մշակութային կրթության բաժնի պետ Ապրես Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են շրջաններում մշակույթի զարգացմանը եւ խոստացավ, որ  այն շարունակական բնույթ կկրի: 

1