Գերմանիան քննարկում է ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու Հայաստանի հրավերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Գերմանիան քննարկում է ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու Հայաստանի հրավերը

Գերմանիան քննարկում է ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու Հայաստանի հրավերը

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ քննարկում է ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումներին մասնակցելու Հայաստանի հրավերը: Ըստ Haberler-ի`1915 թվականի իրադարձությունները «ջարդեր ու տեղահանություն» որակող Գերմանիայի կառավարությունն ասել է. «Դաշնային կառավարությունն աչքի է անցկացնում Օսմանյան կայսրությունում 1915-1916 թվականներին տեղի ունեցած ջարդերի ու տեղահանության 100-ամյա տարելից միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը»։

 

Դաշնային կառավարությունը նշել է նաև, որ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վրա լույս սփռելու համար արված բոլոր նախաձեռնություններին ուրախությամբ է արձագանքում: «Ջարդերի ու տեղահանությունների բացահայտումը նախ Թուրքիայի ու Հայաստանի հարցն է: Գերմանական կառավարությունը հարգանքով է մոտենում թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելու համար արված համարձակ քայլերին: Երկու կողմերի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակություն ցուցաբերելը կարևոր է»,- նշել է Գերմանիայի կառավարությունը: 

1