Ավտովթար Արցախում. երեխա է մահացել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ավտովթար Արցախում. երեխա է մահացել

Ավտովթար Արցախում. երեխա է մահացել

 Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:   Կայքը գրում է. «Ազատ Արցախ ճանապարհից դեպի Քաշաթաղ ընկած հատվածում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:   Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 14-ամյա երեխա է մահացել, ում ինքնությունը ճշտվում է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս պահին տեղի փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների օգնությամբ փորձում են վիրավորներին դուրս բերել»:   

1