Իսպանիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Իսպանիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություն

Իսպանիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություն

Իսպանիայում  բացվել է «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915 -1918» խորագրով  շրջիկ ցուցադրությունը, որի նպատակն է լուսանկարների միջոցով Իսպանիայում տարածել և քարոզել մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանությունը:

 

Ինչպես հայտնում է madridgratis.net մադրիդյան պարբերականը, «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915 -1918» ցուցադրությունը, որը տեղեկատվական բնույթ է կրում, կազմակերպվել է «Մադրիդի հայեր» ասոցիացիայի կողմից` Իսպանիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ:

 

Առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում Իսպանիայում:

 

«Այս երկար ու դժվարին 99 տարվա ընթացքում Ցեղասպանությունը չի ընդունվել ինչպես որ հարկն է և շարունակում է հնչել որպես «ոչ պաշտոնական» իրողություն մարդկության համար: Ցուցադրության նպատակն է՝ փոխել այս մտածելակերպը, այցելուներին հնարավորություն տալ ճանաչելու 20-րդ դարի ամենակարևոր հանցագործությունը` Մեծ եղեռնը»,-գրում է աղբյուրը:

 

1