«Ծղոտե տիկնիկներ». նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » «Ծղոտե տիկնիկներ». նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

«Ծղոտե տիկնիկներ». նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

Ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Միլանոն ավարտել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ինչպես հայտնում է The Armenian Weekly պարբերականը, ռեժիսորն ընդգծել է, որ թեման իրեն հոգեհարազատ է, քանի որ մեծացել է Նյու Ջերսիում՝ ուժեղ հայկական համայքնի հետ:

 

«Ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, բայց ձեր ընկերները մեծ ազդեցություն են ունենում ձեզ վրա: Եվ չնայած այդ մշակույթի կրողը չեմ, բայց ընդունում և հասկանում եմ այն: Ֆիլմերը միշտ հակասական են, եթե մարդիկ դարձնում են դրանք այդպիսին: Թուրքիայի կառավարությունը չի ընդունում այդ դաժանությունը, բայց մենք այս ֆիլմը նկարահանում ենք ոչ թե բողոքելու Թուրքիայի կառավարության դեմ, այլ նեկայացնելու այն պատմությունը, որ Հոլիվուդը հրաժարվում է պատմել», – ասել է Միլանոն:

 

Ֆիլմը նկարահանվել է հարյուրավոր ամսագրերի, լուսանկարների, վերապրածների հարցազրույցների և ակադեմիական գրքերի հետազոտության հիման վրա: Ֆիլմի գլխավոր դերերում են իրանահայ դերասանուհի Մերի Էպիկը և Մարկո Խանը (Խանյան), ինչպես նաև բազմաթիվ երտասարդ հայ դերասաններ:

 

Շնորհանդեսը կայանալու է 2015-ի ապրիլի 24-ին՝ Լոս Անջելեսում և Երևանում:          

1