Ուրուգվայի նախագահը կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի պատվավոր անդամ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ուրուգվայի նախագահը կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի պատվավոր անդամ

Ուրուգվայի նախագահը կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի պատվավոր անդամ

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան իր նախագահական պաշտոնի ավարտից  առաջ, որպես հրաժեշտի արարողություն, նախօրեին ընդունել է հայկական համայնքի աշխարհիկ եւ հոգեւոր ներկայացուցիչներին:

 

Հանդիպման ընթացքում նա համաձայնել է հանդես գալու որպես  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողությունների համակրգող հանձնաժողովի պատվավոր անդամ: Նա նշել է, որ իր այս քայլը, անշուշտ, վրդովմունք կառաջացնի Թուրքիայում, սակայն ժամանակն է, որ  Թուրքիան քաջություն ցուցաբերի եւ ընդունի կատարած բարբարոսությունները:

 

Մուխիկան հիշեցրել է նաև, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որը ճանաչել է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի Ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը Թուրքիայի ներկայիս տարածքից: 

1