Արգամ Հարությունյանն այսօր կդառնար 47 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Արգամ Հարությունյանն այսօր կդառնար 47 տարեկան

Արգամ Հարությունյանն այսօր կդառնար 47 տարեկան

Արգամ Հարությունյանը կամ ինչպես մարտական ընկերներն են կոչում՝ Շոշի Ագոն, այսօր կդառնար 47 տարեկան: Այս առթիվ այսօր հայրենի Շոշ գյուղում՝ նրա հիշատակն անմահացնող հուշարձանի մոտ, հավաքվել էին հերոսի ընտանիքը, հարազատներն ու ընկերները: Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաեւ ՀՅԴ Արցախի երկտասարդկան միության ընկերները:

 

Արցախյան շարժման եւ պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Ա. Հարությունյանը 1990-ին կազմավորել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի  պարտիզանական  ջոկատը (հետագայում՝ վաշտ): 1991-92-ին նա Շոշի ձորակի գյուղերի (Քարինտակ, Մխիթարաշեն, Ավետարանոց, Գոմել, Վերին Սզնեք, Ներքին Սզնեք, Կարմիրգյուղ) կամավորական միացյալ ջոկատների գլխավոր հրամանատարն էր։

 

1988- 94-թթ. մասնակցել է Շոշի ձորակի գյուղերի ինքնապաշտպանական, ինչպես նաեւ Կրկժանի, Շուշիի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին։

 

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։  Հայրենի Շոշ գյուղում դրված է նրա  քարակոփ կիսանդրին (քանդակագործ՝ Յու. Հովհաննիսյան), որը  հիշեցնում է հերոսի մշտական ներկայությունը գյուղում, եւ սերունդներին պատմում  նրա գործն ու անմահության խորհուրդը:

 

 

1