Վահրամ Հովսեփյան. ‹‹2015-ն ապրելու եմ նոր կարգախոսով››
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Վահրամ Հովսեփյան. ‹‹2015-ն ապրելու եմ նոր կարգախոսով››

Վահրամ Հովսեփյան. ‹‹2015-ն ապրելու եմ նոր կարգախոսով››

Վահրամ Հովսեփյանը ՀՅԴ Արցախի երիտասարդկան միության Վարիչ մարմնի ներկայացուցիչն է: 2010-2013 թվականներին Վահրամը սեփական ընտրությամբ  աշխատել է Քաշաթաղի շրջանի սահմանամերձ Միջնավան համայնքում՝ որպես պատմության ուսուցիչ:

 

Նա, ինչպես նշեց aparaj.am-ի հետ զրույցում,  իր և իր ընկերների ապագան տեսնում է միայն ու միայն Արցախում: Նպատակը՝ կայացած ու հզոր Արցախ տեսնելն է և գտնում է, որ յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա այդ պատասխանատու գործում:  Անցնող՝ 2014 տարվա հետ կապված Վահրամը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:

 

Որպես ՀՅԴ Արցախի երիտասարդական միության /ԱԵՄ/ Վարիչ մարմնի ներկայացուցիչ, որպես արցախցի երիտասարդ, ինչպե՞ս եք գնահատում անցնող՝ 2014 թվականը:

 

— Ուզում եմ առավելագույնս անկեղծ լինել՝ ոչ 2012-ը, ոչ 2013-ը և ոչ էլ 2014-ը առանձնապես ոչինչ չեն տվել: Սա իմ կարծիքն է:

 

Այսինքն՝ հիասթափած ե՞ք…

 

— Իհարկե՝ ոչ: Այլապես դաշնակցական չէի լինի: Նաև նշեմ, որ արդեն որոշ դրական շարժեր տեսնում եմ:

Վերջերս լսել եմ մեր ավագ ընկերներից ‹‹Դաշնակցություն՝ հանուն ապագայի›› կարգախոսը: Այդ հույսով ընտանիքիս ու ընկերներիս հետ նշելու եմ Նոր տարին: 2015 թվականն ապրելու եմ այդ կարգախոսով:

 

Ի՞նչ կմաղթեիք Արցախի երիտասարդությանը:

 

— Դաշնակցություն և միայն դաշնակցություն…

1