Արցախում նշվեց դատախազության 90-ամյակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում նշվեց դատախազության 90-ամյակը

Արցախում նշվեց դատախազության 90-ամյակը

Դեկտեմբերի 18-ին  Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում նշվել է  ԼՂՀ դատախազության ստեղծման 90-ամյա հոբելյանը։

 

Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,  վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ պաշտոնատար այլ անձեր ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից:

 

Նախագահը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է դատախազության ողջ անձնակազմին  եւ համակարգի մի խումբ աշխատակիցների ու վետերանների հանձնել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման վկայականներ:

 

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ դատախազությունը միշտ եղել է մեր երկրի կենսագործունեության առանցքային կառույցներից մեկը, եւ նրա անցած լուրջ ճանապարհն ու արժանի վաստակը դրա վկայությունն են:

 

ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն իր խոսքում նշել է, որ դատախազությունը, որպես պետական առանձնահատուկ գործառույթներ իրականացնող մարմին, ստեղծվելով  90 տարի առաջ, երբեւէ չի խաթարել իր ազգային դիմագիծը՝ հնարավորինս նպաստելով հայապահպանության եւ ազգային գաղափարախոսության ամրապնդման գործին։

 

ԼՂՀ գլխավոր դատախազի հրամանագրով, դատախազությանը մատուցած ծառայությունների համար, համակարգի մի խումբ աշխատակիցներ արժանացան դատախազության պատվավոր աշխատողի կոչման ու  կրծքանշանների։

 

Միջոցառման ժամանակ  ԼՂՀ դատախազության համակարգի աշխատողներին հոբելյանի առիթով շնորհավորել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ կարեւորելով դատախազության դերն ու նշանակությունը իրավական համակարգի կայացման ու զարգացման գործում։

 

Հոբելյանի, ինչպես նաև սերտ համագործակցության համար, ՀՀ գլխավոր դատախազը հուշանվերներ է հանձնել ԼՂՀ գլխավոր դատախազ՝ Ա. Մոսիյանին եւ  ԼՂՀ դատախազության մի խումբ աշխատակիցների։

 

Երեկոն եզրափակվել է տոնական համերգով:

 

1