Արցախցի մարզիկների նոր նվաճումները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախցի մարզիկների նոր նվաճումները

Արցախցի մարզիկների նոր նվաճումները

Դեկտեմբերի 12-14-ը Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության մեծահասակների եւ հանրապետական մանկապատանեկան առաջնություններից արցախցի ձյուդոիստները վերադարձել են փայլուն արդյունքներով:

 

 

Հատկապես  գերազանց  է հանդես եկել արցախցի ձյուդոիստուհի Սոսե Բալասանյանը, ով, հաղթելով 4 գոտեմարտերում,  գրավել է առաջին պատվավոր տեղը եւ  պարգեւատրվել  ոսկե մեդալով: Սոսեն միաժամանակ ընդգրկվել է Ձյուդոյի Հայաստանի հավաքականում:

 

Հանրապետական մանկապատանեկան առաջնությունում արցախցի պատանի ձյուդոիստ Ֆերդինադ Բաղդասարյանը գրավել է առաջին տեղը, իսկ Աղվան Պետրոսյանը եւ Ռոբերտ Պողոսյանը՝  2-րդ եւ 3-րդ տեղերը:

 

Ձյուդոյի Հայաստանի Հանրապետության առաջնությունը ներհանրապետական ամենախոշոր մրցումն է, որի արդյունքների հիման վրա որոշվում է մարզաձեւի Հայաստանի հավաքականի կազմը:

1