ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդլայնված նիստ է գումարել ԼՂՀ 2015 թ. պետական բյուջեի օրակարգով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդլայնված նիստ է գումարել ԼՂՀ 2015 թ. պետական բյուջեի օրակարգով

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդլայնված նիստ է գումարել ԼՂՀ 2015 թ. պետական բյուջեի օրակարգով

Դեկտեմբերի 25-ին ԼՂՀ Աժ-ում քննարկման եւ քվեարկության կդրվի 2015 թվականի ԼՂՀ պետական  բյուջեն: ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցությունն ակտիվորեն մասնակցում է բյուջեի քննարկումներին, ինչպես նաև հանդիպում է ունեցել ԼՂՀ ֆինանսաների նախարար Սպարտակ Թեւոսյանի հետ` բարձրացնելով մի շարք հարցեր, որոնք, ըստ խմբակցության, փոփոխման կարիք ունեն:

 

Խմբակցության անունից 4 տասնյակ հարցեր նամակի ձեւով ուղղվել էին կառավարությանը: Հարցերը բազմազան են, առնչվում են տարբեր ոլորտների, մասնավորապես` շրջանների զարգացման, վերաբնակեցման, ռազմավարական նշանակության: ԼՂՀ ԱԺ պատգամավոր, <<Դաշնակցություն>> խմբակցության անդամ Կամո Բարսեղյանի խոսքերով` խմբակցությունը դեռ այսօր է ստացել կառավարության պատասխանը, եւ այն դեռ քննարկվում է խմբակցության կողմից: Թե ինչպես կքվեարկի խմբակցությունը, նրա խոսքերով, վաղ է խոսել:

 

Ի դեպ, ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեն քննարկելու նպատակով` օրերս ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդլայնված նիստ էր գումարել, որին մասնակցում էին <<Դաշնակցություն>> խմբակցության անդամներն ու ԼՂՀ կառավարությունում պաշտոններ զբաղեցնող ՀՅԴ անդամները: Նիստի ժամանակ  Կենտրոնական կոմիտեն հանձնարարականներ է տվել թե գործադիր, թե օրենսդիր մարմիններում ՀՅԴ ներկայացուցիչներին:

1