Ինտելեկտուալ խաղ ՝ ԼՂՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ինտելեկտուալ խաղ ՝ ԼՂՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ

Ինտելեկտուալ խաղ ՝ ԼՂՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ

Դեկտեմբերի 10-12-ը  Ստեփանակերտի Շախմատի դպրոցի մեծ դահլիճում ‹‹Ապառաժ›› երիտասարդական միություն ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց  ‹‹ինտելեկտուալ արցախցի››  խորագիրը կրող խաղ-մրցույթ՝ նվիրված ԼՂՀ Սահմանադրության ընդունման ութամյակին:

 

Խաղը հովանավորել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ՀՅԴ Արցախի կառույցը:

 

Մրցույթին մասնակցում էին 18 թիմեր՝ Արցախի բոլոր շրջաններից, բուհ-երից եւ Ստեփանակերտի ավագ դպրոցներից:  Առաջին եւ երկրորդ օրերին մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերը անցան եզրափակիչ փուլ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին:

 

Եզրափակչում առաջին տեղը զբաղեցրեց Քաշաթաղի շրջանը ներկայացնող ‹‹Միջնաբերդ›› թիմը, երկրորդ տեղում էր Երեւանի ագրարային համալսարանի մասնաճյուղի ‹‹Ագրո-Արցախ›› թիմը, իսկ   երրորդ տեղը զբաղեցրեց Ստեփանակերտի  թիվ 11 ավագ դպրոցի ‹‹Նժդեհ›› թիմը:

 

Բոլոր երեք փուլերում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն արժանացան դրամական պարգեւների եւ հուշանվերների:

 

‹‹Ապառաժ›› երիտասարդական միություն հասարակական կազմակերպության նախագահ եւ խաղի հարցերի հեղինակ Սարգիս Ասատրյանի խոսքերով՝ խաղ-մրցույթը կունենա շարունակական բնույթ, սակայն, ինչպես նա նշեց, հիմնական խնդիրը հովանավորներ գտնելն է:

 

‹‹ Խաղը կարեւոր է այն առումով , որ նրան մասնակցում են մինչեւ 25 տարեկան երիտասարդներ եւ պատանիներ: Մասնակիցներից   շատերը  դպրոցական տարիքի են, եւ պատահական չէ, որ երրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց ավագ դպրոց ներկայացնող թիմը: Ինտելեկտուալ խաղը մասնակիցներին տալիս է բազմաբնույթ գիտելիքների պաշար, զարգացնում է ինքնուրույն մտածելու եւ արագ կողմնորոշվելու ունակությունը:

 

Մենք արեցինք հնարավորինս, որպեսզի բոլոր շրաջններից թիմեր մասնակցեն եւ հատկապես շեշտը դրվեց  դպրոցական թիմեր ընդգրկելուն››-նշեց Սարգիս Ասատրյանը:

 

 

1