Արթուր Ղարիբյանն այսօր կդառնար 47 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Արթուր Ղարիբյանն այսօր կդառնար 47 տարեկան

Արթուր Ղարիբյանն այսօր կդառնար 47 տարեկան

Այսօր լրանում է ՀՅԴ անդամ,Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար Արթուր Ղարիբյանի (Տուտուլ) ծննդյան 47-ամյակը:

 

Արթուրի Ղարիբյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանավանում:
1992-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը: Սովորում էր քանդակի բաժնում:

 

1988-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին:

 

Զոհվել է 1992թ. նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից:
Աճյունն ամփոփված է Եռաբլուրում`իր ընկեր եւ հրամանատար Դուշման Վարդանի կողքին:

 

Ա. Ղարիբյանի անունով անվանակոչվել են Ստեփանավանի արվեստի թիվ 1 դպրոցը, ԼՂՀ Մարտակերտ քաղաքի արվեստի ստուդիան, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի միջնակարգ դպրոցը: Երևանում գործում է Ա. Ղարիբյանի անվան թանգարան-ցուցասրահ:

 

Լույս է տեսել նրան նվիրված «Արթուր: Արծվի թռիչք էր նա» գիրքը (1998, 2-րդ լրամշակված հրտ.՝ 2001, հեղ.՝ Գ. Ղարիբյան): «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարով նկարահանվել է «Արթուր» փաստագրական ֆիլմը (1999, սցենարի հեղինակ և ռեժիսոր Ս. Թադևոսյան):

 

Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով , ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին   և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

 

Ասում են՝քաջերի հեռանալը մահ հասկացությամբ չի բնորոշվում, քաջերը հեռանում են՝ հավիտյանս ապրելու համար: Արթուր Ղարիբյանն այդ քաջերից է:

1