Հայերենը Հյուսիսային Իրաքում դարձել է պաշտոնական լեզու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայերենը Հյուսիսային Իրաքում դարձել է պաշտոնական լեզու

Հայերենը Հյուսիսային Իրաքում դարձել է պաշտոնական լեզու

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանին հաստատել է պաշտոնական լեզվի մասին օրինագիծը, որով թուրքմեներենը, ասորերենն ու հայերենը ինքնավարության տարածքում, քրդերենից եւ արաբերենից բացի, դարձել են պաշտոնական լեզու: 

 

Nerinaazad-ի փոխանցմամբ՝  Քրդական ինքնավարության խորհրդարանի խոսնակ Թարըք Ջեւհերը հայտնել է, որ պաշտոնական լեզվի վերաբերյալ օրինագիծը քրդական պառլամենտն ընդունել է հոկտեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 20-ին այն ներկայացվել է նախագահ Բարզանիի հաստատմանը, ով վավերացրել է այն:   Ջեւհերը հայտնել է նաեւ, որ, որպեսզի օրինագիծն օրենքի ուժ ստանա, նախագահն այն ուղարկել է կառավարություն: 

 

Օրինագիծը բաղկացած է 27 հոդվածից: Առաջին հոդվածում նշվում է, որ Իրաքի, նաեւ քրդական շրջանում պաշտոնական լեզուներն են քրդերենն ու արաբերենը: Երկրորդ հոդվածով սահմանվում է, որ թուրքմեներենը, ասորերենն ու հայերենն այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են այս լեզուներով խոսող փոքրամասնությունները, քրդերենի հետ միասին ընդունվում են որպես պաշտոնական լեզու:

1