Ադրբեջանը սահմանին դիպուկահարներ է կիրառել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանը սահմանին դիպուկահարներ է կիրառել

Ադրբեջանը սահմանին դիպուկահարներ է կիրառել

Դեկտեմբերի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց:

 

ԼՂՀ ՊԲ տեղեկատվության բաժնից տեղեկացնում են, որ հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաեւ դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) եւ այլ հրաձգային զինատեսակներ:

 

Մասնավորապես առաջնագծի արեւելյան ուղղությամբ հակառակորդը 82 եւ 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:

 

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ եւ իրադրությունը պահել վերահսկողության տակ:

1