Ուշույի բաց առաջնություն Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ուշույի բաց առաջնություն Արցախում

Ուշույի բաց առաջնություն Արցախում

ԼՂՀ ուշուի ֆեդերացիան նոյեմբերի 29-30 կազմակերպել էր բաց առաջնություն` նվիրված Մոնթե Մելքոնյանի  ծննդյան 57-ամյակին:

 

Առաջնությանը մասնակցել են 120 մարզիկներ, որոնցից տարբեր քաշային կարգերում 29-ը գրավել են առաջին և երկրորդ տեղեր, իսկ 23 -ը երրորդ:

 

Միջոցառմանը ներկա էին  ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի  նախագահ Դոնարա Գաբրիելյանը, Խնածախ գյուղի դպրոցի տնօրեն Ա. Արզումանյանը:

 

Իր ելույթում Արմեն Սարգսյանը նշել է, որ նման միջոցառումները շատ կարևոր են մեր երկրի հզորացման համար, հատկապես` նոր սերնդի ֆիզիկական դաստիարակության գործում:

 

Միջոցառմանը հրավիրված էին նաև ուշուի ֆեդերացիայի ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք պարգեւատրվեցին շնորհակալակագրերով: Միջոցառման հովանավոր ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն եւս պարգևատրվեց շնորհակալագրով:

 

2007թ.-ից ուշուի ֆեդերացիան, մասնակցելով տարբեր մրցաշարերի, միշտ էլ զբաղեցրել է պատվավոր տեղեր, որոնցից վերջինը` 2014թ.-ին Պեկինում կայացած աշխարհի բաց առաջնությունն էր, որտեղ Արցախից երկու  մարզիկներ արժանացել են ոսկե և բրոնզե մեդալների:

1