Լատինական Ամերիկայի «Հայաստանները»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լատինական Ամերիկայի «Հայաստանները»

Լատինական Ամերիկայի «Հայաստանները»

Լատինական Ամերիկան եւ հատկապես Կենտրոնական Ամերիկան լի են առեղծավծներով: Այդ առեղծվածներից մեկը կապված է հայերիս հետ, իսկ ավելի կոնկրետ՝ մեր հայրենիքի անվան  հետ:

 

Մի տեսակ հպարտություն ենք, զգում, երբ Հայասատան անունով կամ ինչ- որ հայկական անվանմամբ փողոցներ, անվանումներ ենք լսում, տեսնում օտար քաղաքներում: Իսկ ի՞նչ կլիներ, եթե իմանայիք, որ  «Հայաստան» անվամբ քաղաքներ ու գյուղեր կան: Եվ այդ «Հայաստանները» գտնվում են ոչ թե այնպիսի հայաշատ երկրներում, ինչպիսիք են Լիբանանը, Ֆրանսիան, ԱՄՆ, այլեւ այնպիսի երկրներում, որոնց անունները  նույնիսկ չենք լսել:  Լատինական Ամերիկայի երկրների  որոշ քաղաքներում ոչ միայն «Արմենիա» անունով փողոցներ, պողոտաներ ու հրապարակներ են անվանակոչվել, այլեւ  մի քանի երկրում «Հայաստան» կամ «Նոր Հայաստան» անվամբ քաղաքներ եւ գյուղեր կան, որոնց անվանումները առեղծվածային են, քանի որ գտնվում են այնպիսի երկրներում, որտեղ ոչ միայն հայ համայնք չկա, այլեւ ՝ երբեւէ հայեր չեն բնակվել:

 

Թերեւս, Լատինական Ամերիկայի բոլոր «Հայաստաններից» ամենամեծը եւ ամենաճանաչվածը Կոլումբիայի  Քինդիո նահանգում գտնվող Արմենիա քաղաքն է: Այս քաղաքի մասին երեւի շատ, թե քիչ լսած կլինեք: Այն ունի մոտ 300 հազար բնակիչ: Արմենիան համարվում է Կոլումբիայի ամեզարգացած եւ բարեկեցիիկ քաղաքներից մեկը: Լատինական Ամերկիայի «Հայաստաններից»  միայն Կոլումբիայի Արմենիա քաղաքի անվանման հետ կապված կարելի է գտնել որոշակի տեղեկություն: Քաղաքի անվանման մասին երկու վարկածներ կան. առաջին վարկածը քաղաքի անվանումը կապում է քաղաքի տարածքում գտնվող հայ ագարակատերի հետ, իսկ երկրորդ վարկածի համաձայն, որն ավելի հավանական է համարվում, քաղաքն այդպես է կոչվել  Համիդյան ջարդերի ժամանակ հեռավոր Հայաստանից եկող քրիստոնյա հայերի դաժան ջարդերի մասին լուրերի տպավորության ազդեցությամբ: Քաղաքի ղեկավարությունն որոշել է ի համերաշխություն Օսմանյան Թուրքիայում կոտորվող քրիստոնյա հայերի՝ քաղաքը վերանվանել Արմենիա: Ի դեպ, Արմենիա քաղաքը եւ Քինդիո նահանգը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 

                   

 Հրապարակ Արմենիա քաղաքում, Կոլումբիա              Տեսարան Արմենիա քաղաքից, Կոլումբիա

 

Իսկ այժմ տեղափոխվենք մի երկիր, որի անունը երեւի  շատերս նույնիսկ չենք լսել կամ էլ լսել ենք միայն ֆուտբոլի առաջնությունների ժամանակ: Կենտրոնական Ամերիկայում գտնվող էկզոտիկ ու ոչ պակաս էկզոտիկ անվանում ունեցող մի երկիր՝ Հոնդուրաս: Հոնդուրասում  երբեւէ չի եղել հայկական համայնք եւ ընդհանրապես որեւէ հստակ տեղեկություն չկա այնտեղ նախկինում եւ այժմ բնակվող հայերի մասին, սակայն այդ երկրում կա երկու «Հայաստան»: Կարիբյան ծովի ափին գտնվող Ատլանտիդա նահանգում է գտնվում Նուեվա Արմենիա (Նոր Հայաստան) փոքրիկ քաղաքը: Քաղաքի հիմնական բնակիչները տեղաբնակ արավակ ցեղի  հնդկացիեր են եւ Աֆրիկայից բերված սեւամորթ ստրուկների սերունդներ : Տեղացիները հիմնականում խոսում են գարիֆունա լեզվով, որն իսպաներենի եւ հնդկացիական լեզուների խառնուրդ է: Քաղաքի բնակիչները նույնիսկ չգիտեն Հայաստանի կամ հայերի մասին: Սակայն Հոնդուրասով ճանապարհորդող հայի զարմանքը չի սահմանափակվի միայն Կարիբյան ծովափին գտնվող այդ փոքրիկ «Նոր Հայաստանով»: Որքան էլ տարօրինակ թվա, բայց Հոնդուրասում՝ մայրաքաղաք Տեգուսիգալպայից ոչ հեռու,  կա եւվս մեկ «Հայաստան», որը նույնպես կոչվում է Նուեվա Արմենիա (Նոր Հայաստան): Այս փոքրիկ քաղաքի մասին նույնպես շատ տեղեկություններ չկա, միայն նշվում է, որ քաղաքը հիմնադրվել է 1856 թվականին եւ կոչվել է Նուեւա Արմենիա:

 

Դժվար է որեւէ կապ գտնել Հոնդուրասի «Նոր Հայաստանների» եւ հայերի կամ Հայաստանի հետ: Սա, կարելի է ասել, Լատինական Ամերիկայի առեղծավածներից մեկն է:

 

         

Տոնակատարություն Նուեվա Արմենիայում,       Նուեվա Արմենիա, Ատլանտիդա նահանգ,             Ֆրնցիսկո Մորազան նահանգ,  Հոնդուրաս                                     Հոնդուրաս         

 

Սակայն Լատինական Ամերիկայի «Հայաստանների» աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Կոլումբիայով եւ Հոնդուրասով: Եվ այսպես, տեղափոխվենք Կենտրոնական Ամերիկայում գտնվող մի փոքրիկ երկիր՝ Էլ Սալվադոր: Այս երկրի քարտեզին նայելը նույնպես հաճելի կլինի հայերիս համար. մայրաքաղաք Սան Սալվադորից ոչ հեռու Սոնսոնատե նահանգում գտնվում է Արմենիա անունով մի քաղաք: Քաղաքում բնակվում է մոտ 35 հազար մարդ: Մինչեւ իսպանացիների կողմից Ամերիկայի գաղութացումը, քաղաքի տարածքում հնդկացիական բնակավայր է եղել եւ կոչվել է Գուայամոկո: Ինչպես Հոնդուրասի «Հայաստանների» դեպքում, Էլ Սալվադորի այս քաղաքի անվանման վերաբերյալ ոչ ոք հստակ տեղեկություն չունի ու չգիտի թե ինչպե՞ս եւ ինչու՞ է քաղաքն անվանվել Արմենիա:

 

Էլ Սալվադորի եւ Հոնդուրասի հարեւանությամբ գտնվող Գվատեմալայում կա Finca Nueva Armenia (Նուեվա Արմենիա ագարակ)անվանմամբ մի ագարակ, որտեղ արտադրվում է տարծաշրջանում հայտնի Նուեւա Արմենիա ապրանքանշմամբ սուրճ: Ոչ ներկայիս, ոչ էլ նախկին ագարակատերերը հայեր չեն:

                   

Տեսարան Արմենիա քաղաքից, Էլ Սալվադոր        Գվատեմալայի Նուեվա Արմենիա ագարակում                                                                                    արտադրվող սուրճը

 

Էկվադորի բարձր լեռներում եւս մեկ «Հայաստան» կա՝ Նուեվա Արմենիա գյուղը, որի հիմնական բնակչները հնդկացի բնիկներ են:

 

Լատինական Ամերիկայում ուրիշ «Հայաստաններ» նույնպես կան: Մեքսիկայի մի քանի քաղաքներում, որտեղ ոչ մի հայ չի բնակվում, կան Արմենիա անվամբ փողոցներ: Բրազիլիայի ամենխոշոր քաղաքում՝ Սան Պաուլյում, գործում է Արմենիա անունով մետրոյի կայարան, որի հարեւանությամբ է գտնվում նաեւ Արմենիա փողոցը: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում եւ Արգենտինայի մի շարք քաղաքներում կան մի քանի Արմենիա անունով փողոցներ եւ հրապարակներ: Եվ, իհարկե, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտիվիդեոյում կա Արմենիա անվանմամբ հրապարակ եւ պողոտա: 

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1