ՀՅԴ ԱԵՄ-ի անդամը մասնակցեց «Պայքար բռնության մշակույթի դեմ» դասընթացին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԱԵՄ-ի անդամը մասնակցեց «Պայքար բռնության մշակույթի դեմ» դասընթացին

ՀՅԴ ԱԵՄ-ի անդամը մասնակցեց «Պայքար բռնության մշակույթի դեմ» դասընթացին

Միջազգային Ֆալկոն շարժում ընկերվարական դաստիարակչական միջազգայնական կազմակերպության հրավերով 2014 թ. նոյեմբերի 16-23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ դասընթաց՝ «Պայքար բռնության մշակույթի դեմ» թեմայով։

 

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անունից  դասընթացին հանդես է եկել  Սուսաննա Մովսիսյանը:

 

Դասընթացին մասնակցել են տարբեր երկրներից  22 պատվիրակներ՝ Վրաստանից, Շվեդիայից, Ալբանիայից, Սենեգալից, Մակեդոնիայից, Սերբիայից, Գերմանիայից և այլ։

 

ՀՅԴ երիտասարդականի ներկայացուցիչն իր ելույթում մանրամասնորեն նկարագրել է Դաշնակցության պատանեկան միութունների գործունեությունը՝ շեշտելով, որ դաստիարակության հիմքում դրված է խտրականության եւ բռնության դեմ պայքարը, խաղաղության կարեւորութունը, հանդուրժողականութունը եւ այլն։

 

Ս.Մովսիսյանը ներկայացրել է սպա Գուրգեն Մարգարյանի սպանութունը, որը տեղի ունեցավ հենց Բուդապեշտում, եւ որը անհանդուրժողականության եւ բռնության ցայտուն դրսևորում է ադրբեջանցիների կողմից։

 

ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչը պատմել է Հայոց ցեղասպանության մասին, նշել, որ Թուրքիան ցարդ չի ընդունում իր մեղքը, ավելին` շարունակում է ատելությունը հայերի նկատմամբ, որի ապացույցներից է Հրանտ Դինքի սպանութունը: Նա առաջարկել մասնակիցներին լուսանկարվել Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող պաստառով, որը ընդառաջվել է մասնակիցների կողմից։

 

Սուսաննա Մովսիսյանի խոսքերով՝ «Պայքար բռնության մշակույթի դեմ» թեման առավել   քան արդիական է մեզ համար, քանի որ արդեն տասնյակ տարիներ մենք առնչվում ենք թեմայից բխող մի շարք խնդիրների հետ: Նման հանդիպումները կարեւոր են այն առումով, որ ներկա են լինում տասնյակ երկրների առավել ակտիվ երիտասարդներ, որոնք իրենց երկրի ապագան են, եւ անհրաժեշտություն կա մեր երկիրը պատշաճ ներկայացնելու, նշելու թե Ադրբեջանի, թե Թուրքիայի բռնությունից բխող մի շարք խնդիրներ: 

1